Հարութ Ուլոյան․ Փաշինյանը, ըստ էության, որդեգրել է քոչարյանական քաղաքականության «սկզբունքները»

1001

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրում է․

«Փաշինյանի կողմից իրականացվող թե´ արտաքին, թե´ ներքին քաղաքականությունն ուղղված է բացառապես սեփական իշխանությունն ամրապնդելուն ու երկարաձգելուն:

Փաշինյանի հասցեին հնչեցրած ցանկացած քննադատություն նրա կողմից մեկնաբանվում ու պրոպագանդվում է որպես դավադրություն կամ դավաճանություն: Եթե որևէ մեկը ներքին հարցերի վերաբերյալ որևէ քննադատություն հնչեցնի, դա անմիջապես կմեկնաբանվի որպես «նախկին թալանչիների կողմից հնչեցված քննադատություն»: Եթե արտաքին քաղաքականության վերաբերյալ քննադատություն հնչեցվի, դա էլ անմիջապես կմեկնաբանվի որպես «ադրբեջանաթուրքական թեզերի պաշտպանություն»: Նման գործելաոճն ամենևին նորություն չէ: Դա Փաշինյանի քաղաքական կենսագրության անբաժանելի մասն է:

Եթե ներքին դաշտում հակառակորդներին ու իր քննադատներին, ՏԻՄ-ում ոչ ցանկալի թեկնածուներին ու գործող պաշտոնատար անձանց չեզոքացնելու համար, բացի հռետորաբանությունից ու սպեկուլյացիաներից, Փաշինյանը գործի է դրել ոստիկանական ու դատաիրավական բռնաճնշումները, ապա արտաքին քաղաքական դաշտում առաջնորդվում է «ամեն ինչ` հանուն իշխանության» սկզբունքով: Եթե երկաթուղու գործարկման հարցում կողմերը, կարծես, տարաձայնություններ չունեն, ապա ավտոմայրուղիների գործարկման հարցն այդպես էլ օդում կախված է մնում:

Փաշինյանը, ըստ էության, որդեգրել է քոչարյանական քաղաքականության սկզբունքները. ներքին դաշտում հաստատել միանձնյա ղեկավարում, իսկ արտաքին դաշտում` «տալ` հանուն իշխանության»»:

Նախորդ հոդվածըԵվրոպան սկսում է երեխաների պատվաստումը
Հաջորդ հոդվածըPfizer-ը նոր դեղամիջոց է մշակել կորոնավիրուսի բուժման համար