Ջոկովիչ․ Չեմ պատվաստվել, բայց երկու անգամ վարակվել եմ կորոնավիրուսով

519

Մելբուռնի դաշնային դատարանում հրապարակվել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի ցուցմունքները Ավստրալիայի սահմանապահ ծառայությանը։  Սերբ թենիսիստը հաստատել է, որ պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ, փոխանցում է Marca-ն։ Սահմանապահ ծառայությունը չեղարկել է Ջոկովիչի մուտքի վիզան, սակայն դատարանը բավարարել է նրա բողոքարկումը եւ վերականգնել վիզան։

«Ես պրոֆեսիոնալ թենիսիստ եմ եւ Ավստրալիա եմ ժամանել Մելբուռնում Australian Open-ին մասնակցելու համար։

Ես չեմ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց երկու անգամ վարակվել, առողջացել եմ՝ առաջին անգամ 2020թ․ հունիսին։ Երկրորդ անգամ դրական թեստ եմ ունեցել 2021թ․ դեկտեմբերի 16-ին»,- ասել է Ջոկովիչը։

Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեն մասնակիցներին թույլ էր տվել նախորդ կես տարում կորոնավիրուսով վարակված լինելու դեպքում չպատվաստվել, սակայն Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը համարել էր, որ Ջոկովիչը սխալ է լրացրել վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերը

Նախորդ հոդվածըՆոր կառավարություն են կազմում
Հաջորդ հոդվածըԱռաջին անգամ մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել