‘Զինեդին Զիդան. Բեքհեմը պատրաստվում է մեզ զարմացնել’

831

Լեգենդար ֆրանսիացի ֆուտոլիստ Զինեդին Զիդանը վստահություն է հայտնել, որ «Ռեալի» իր նախկին թիմակից Դեւիդ Բեքհեմը ֆուտբոլային խաղադաշտում դեռ ասել իր վերջին խոսքը եւ օգտակար կլինի ՊՍԺ-ին, որտեղ անգլիացին տեղափոխվել է հունվարին:

«Բեքհեմը պատրաստվում է մեզ զարմացնել: Նա մեծ պրոֆեսիոնալ է: Նա կարող է ցույց տալ այն, ինչը որոշ ժամանակակից ֆուտբոլիստներին արժե դիտել: Բեքհեմը ՊՍԺ չի եկել ամբողջ հանդիպում անցկացնելու համար, բայց նա ի վիճակի շատ բան անել 20-30 րոպեի ընթացքում: Նա կարողանում է այնպես իրացնել տուգանային հարվածները, ինչպես՝ ոչ-ոք: Նա մի մարդ է, որ սիրում է ֆուտբոլ խաղալ եւ նույնիսկ 37 տարեկանում պահպանում է այդ կիրքը»,- Զիդանի խոսքն է մեջբերում Thesun.co.uk-ը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի կառավարությունը տեղեկություններ չունի վարչապետին դեմ մահափորձի ծրագրերից’
Հաջորդ հոդվածը‘River Island-ի կանացի հանդերձարանը նկարող սարք չկա’