Ուկրաինայի ԱԱՊԽ․ Մեդվեդչուկը հարցաքննվում է

483

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկն այժմ բազմաթիվ հարցաքննությունների է ենթարկվում։

«Նա հիմա ցուցմունքներ է տալիս, պատմում է ամեն ինչ՝ ում հետ է աշխատել, ինչպես է փող վաստակել և այլն»,- ասել է Դանիլովը ուկրաինական  «Общественное» պարբերականին տված հարցազրույցում։

ԱԱՊԽ քարտուղարը նշել է, որ դեմ չէ Մեդվեդչուկին փոխանակելուն, բայց նախ պետք է նրան հարցաքննել և ստանալ ամբողջ տեղեկատվությունը։

«Ես փոխանակումը զարմանալի չեմ համարում։ Բայց նախ հարցաքննություն, հարցաքննություն և հարցաքննություն, որպեսզի ամեն ինչ պարզենք, ինչ և ինչպես է եղել, ով ինչով է զբաղվել, երբ է դա տեղի ունեցել»,- նշել է Դանիլովը։

Ապրիլի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ձերբակալվել է գլխավոր ռուսաստանամետ ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, և առաջարկել էր նրան փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌետրո. Ու՞մ է պետք պաթոլոգիկ ստախոսի ներողությունը
Հաջորդ հոդվածըՍպառնացել են պայթեցնել «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի տունը