Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ցանկանում է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում», որը հետաքրքրված է նրա ծառայություններով, հաղորդում է Calciomercato-ն։
Այս ամիս իտալական ակումբի ներկայացուցիչները կբանակցեն 34-ամյա ֆուտբոլիստի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Անխել Դի Մարիայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հուլիսի 1-ին, եւ նա անվճար կտեղափոխվի այլ ակումբ։
Ընթացիկ մրցաշրջանում Անխել Դի Մարիան փարիզյան թիմի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։