Հարցաքննության են կանչել ռուսաստանցի պաշտոնյաների

351

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հարցաքննության կանչվելու ծանուցագրեր է ուղարկել ռուսաստանցի պաշտոնյաների, որոնց թվում են՝ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Գլխավոր դատախազի գրասենյակի կայքի համապատասխան բաժնում հրապարակվել են նաև ծանուցագրեր ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինին, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին և Կենտրոնական դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Իգոր Շչեգոլևին։

Ծանուցագրերը հարցաքննության են կանչում մայիսի 16-ին, 17-ին և 18-ին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆիկոլին էլ, Ռոբերտին էլ, Սերժին էլ ձեր մեջ փնտրեք․ Սուրեն Սուրենյանց
Հաջորդ հոդվածըԶբոսանավի բռնագրավումը չեղարկելու հայտը մերժվել է