ԱՄՆ-ը ստիպված է հասնել ռեժիմների փոփոխության

317

Հանգամանքները կարող են ԱՄՆ ղեկավարությանը մղել ավտորիտար ագրեսիվ երկրներում ռեժիմների փոփոխությանն ուղղված գործողությունների, սակայն Վաշինգտոնը պետք է խուսափի  դրան հանգեցնող սրացումներից, երկուշաբթի Financial Times թերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել էԱՄՆ  նախկին պետքարտուղար (1973-1977) և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական (1969-1975) Հենրի Քիսինջերը։

«Մենք պետք է հասկանանք, որ տարբերություններ կան (ավտորիտար ռեժիմների և դեմոկրատիաների միջև փաստերի)  գաղափարախոսության և մեկնաբանության միջև։ Մենք դա պետք է օգտագործենք՝ գնահատելով ծագող խնդիրների կարևորությունը, այլ ոչ թե դա դարձնենք դիմակայության գլխավոր առարկան, եթե իհարկե ռեժիմի փոփոխությունը չենք դարձրել մեր քաղաքականության գլխավոր նպատակը։ Կարծում եմ, որ եթե հաշվի առնենք տեխնոլոգիաների զարգացումը և հիմա գոյություն ունեցող սպառազինության հսկայական ավերիչ ուժը, ապա (ռեժիմը փոխելու ձգտումը) կարող է մեզ պարտադրվել այլ երկրների թշնամությամբ, սակայն մենք պետք է խուսափենք այն իրավիճակից, երբ մենք այն ստեղծենք սեփական պահվածքով»,- ասել է ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը մտահոգված է, որ ՌԴ–ն ճգնաժամից դուրս գալու ուղի չի գտնելու
Հաջորդ հոդվածըԳԴՀ կանցլերը կոչ է անում որոշակիացնել բանակցությունները