Ըստ Կադիրովի` ՌԴ զենքն արտասահմանյանից ավելի լավն է

457

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեղեկացրել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում չեչեն մարտիկների ձեռքում արտասահմանյան արտադրության զենքերի լայն տեսականի է հայտնվում, սակայն համանման ռուսաստանյան  զենքներն ավելի լավն են։

Telegram-ալիքում Կադիրովը տեսագրություն է հրապարակել հերթական ռազմավարով՝ ընդգծելով, որ զենքն օգտագործված չէ։

«Քանի որ նացիստները բեռը թողնում-փախչում են, մեր ռազմիկների ձեռքում է հայտնվում ռազմավարի լայն տեսականի։ Ըստ ճաշակի ընտրում են ու նույն բանդերականների վրա փորձարկելուց հետո ազնվորեն խոստովանում են, որ նմանատիպ ռուսաստանյան զենքերն ավելի լավն են»,- գրել է Կադիրովը։

Նրա խոսքով՝ ԼԺՀ-ի ազատագրված բազաներում ամեն օր իրենք «անապական վիճակում» գտնում են «նռնականետներ, գնդացիրներ, ավտոմատներ, ականանետներ և արտասահմանյան արտադրության այլ զենքեր»։

«Մի խոսքով՝ բանդերականները պարապ-սարապ ման են գալիս ու պարզապես մսխում են ՆԱՏՕ-ի դոլարներն ու զենքերը»,- հավելել է Կադիրովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանը խախտել է ՄԱԿ-ի կոնվենցիան գենոցիդի մասին
Հաջորդ հոդվածըԸնդդիմախոսների առևանգման հանցակիցը կդատվի արտերկրում