Չորեքշաբթի Անկարայում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Շրջադարձ տեղի չի ունեցել, սակայն կողմերը հայտարարել են Ստամբուլում ՄԱԿ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում «հացահատիկի միջանցքի» ստեղծումը քննարկելու պատրաստակամության մասին։
Միջազգային կազմակերպությունները և արևմտյան երկրները միանգամայն իրական են համարում սովի սպառնալիքը աշխարհի մի քանի տարածաշրջաններում՝ ուկրաինական հացահատիկի մատակարարումների ճգնաժամի կապակցությամբ։ Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին հացահատիկը գողանալու մեջ։ Իսկ Ռուսաստանի նախագահը անցյալ շաբաթ հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկը տեղափոխելու «խնդիր գոյություն չունի»։
Հացահատիկը տեղափոխելու համար անհրաժեշտ է ականազերծել ուկրաինական նավահանգիստները։ Կիևը պահանջում է, որ ռուսաստանյան բանակը չօգտվի դրանից ռազմական նպատակներով։
Հացահատիկի թեման գլխավորն է դարձել Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի բանակցություններում։ Երկրորդ կարևոր թեման՝ ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսումն էր, որոնք ընդհատվել են մարտի վերջին Ստամբուլում կայացած հանդիպումից հետո։
Փոխանցում է BBC-ն։