‘«Ժառանգություն». ՍԴ դիմելու վերջնական որոշում չկա’

837

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը iLur.am-ի հետ զրույցում չի բացառել, որ իրենք կարող են դիմել Սահմանադրական դատարան: Նրա խոսքով՝ կուսակցությունում այս հարցը քննարկել են: Մեր հարցին, թե վերջնական որոշում չկա՞, թե՞ կա, ու չեն ուզում հրապարակել, Խուրշուդյանն ասաց՝ վերջնական որոշում չկա, բայց չի բացառվում, որ դիմեն:

Հիշեցնենք, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ևս չի բացառել, որ հնարավոր է՝ մինչև մարտի 2-ը դիմեն ՍԴ՝ վիճարկելու փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, իսկ գյուղերում ժողովուրդը պահպանողական է’
Հաջորդ հոդվածը‘«Փնտրում եմ 4 համարի երթուղայինում տեսածս՝ իր պարզության մեջ շքեղ աղջկան»’