Ճապոնիան և ՄԱԿ-ը մտահոգված են ՉԺՀ-ի զորավարժությունների կապակցությամբ

278

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին երկուշաբթի հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի հետ։ Այդ մասին տեղեկացրել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

Kyodo գործակալության տվյալներով՝ բանակցությունների ընթացքում Հայասին և Գութերիշը լուրջ մտահոգություն են հայտնել հրթիռակոծություններով լայնածավալ զորավարժությունների կապակցությամբ, որոնք Չինաստանը անցկացնում է Թայվանի շուրջ։ Կողմերը նաև ընդգծել են Թայվանի շուրջ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը։

Չինաստանի զինված ուժերը օգոստոսի 4-ին լայնածավալ զորավարժություններ են սկսել Թայվանի շրջակա վեց ջրատարածքներում։ Հրթիռակոծություններով ուղեկցվող զորավարժությունները պետք է ավարտվեին օգոստոսի 7-ի կեսօրին, սակայն ՉԺՀ ՊՆ-ի տեղեկատվության համաձայն՝ երկարացվել են առնվազն մեկ օրով։

Զորավարժությունները մեկնարկել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցելելու հաջորդ իսկ օրը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրկադի Դվորկովիչը վերընտրվեց ՖԻԴԵ նախագահի պաշտոնում
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպանատուն․ ԶԱԷԿ-ի գնդակոծությունը սպառնում է Եվրոպայի միջուկային անվտանգությանը