Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը պարտվեց Մոնրեալի «Մասթերս» մրցաշարի մեկնարկում։ Ռուսաստանցի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից՝ մրցելով ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ եւ պարտություն կրեց 7:6 (7:2), 4:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ։
Դանիիլ Մեդվեդեւն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։
Նիկ Կիրյոսը հաջորդ շրջանում կմրցի ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ, որը 7:6 (7:4), 7:5 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։
Նիկ Կիրյոսն այս մրցաշարից առաջ նվաճել է Վաշինգտոնում անցկացված ATP-500 մրցաշարի հաղթողի կոչումը։