Բելառուսն արևմտյան երկրներից համագործակցության պատրաստակամության վերաբերյալ շատ ազդանշաններ է ստանում, կիրակի օրը հայտարարել է հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
«Մեզ հետ աշխատելու պատրաստակամության ազդանշանները շատ–շատ են։ Տեսնում եք, որ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հետհարված են հասցնում նրանց, ովքեր դա արել են»,- վարչապետի խոսքը մեջբերել է БелТА գործակալությունը։
Գոլովչենկոն նշել է, որ «Եվրոպան ծանրագույն ձմռան է նախապատրաստվում»․ ուստի մոտ ժամանակներս, հնարավոր է՝ որոշակի փոփոխություններ տեղի ունենան։
Փոխանցում է tass.ru-ն։