Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև սեպտեմբերի 16-ը, ասվում է Ռոսավիացիայի հաղորդագրության մեջ։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։
Ռուսաստանը 2022 թ․ փետրվարի 24-ից, Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելու կապակցությամբ, երկրի հարավային և կենտրոնական մասերում փակել է իր օդային տարածքը քաղաքացիական օդանավերի համար։
Փոխանցում է tass.ru-ն։