‘Յուրա Մովսիսյանը նորից հաղթանակ է պարգեւում «Սպարտակին». Տեսանյութ’

844

Իսպանիայի Մարբելյայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակն» երեկ ստուգողական խաղում ուժերը չափեց նորվեգական «Մյոլդեի» հետ։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 78-րդ րոպեին։ Հենց Մովսիսյանն էլ դարձավ այս խաղի հերոսը. նա 6-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը, իսկ 43-րդ րոպեին ձախ թևից նրա կատարած դիպուկ փոխանցումից հետո Արին կրկնապատկեց խաղի հաշիվը։

Հիշեցնենք, որ նախորդ ստուգողական խաղում Յուրան 2 գնդակ էր ուղրկել նորվեգական մեկ այլ թիմի՝ «Ռոսենբորգի» դարպասը։

Sportarmenia.com

.

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ-ի և «Սարդարապատի» ղեկավարության հետ’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը խնդրել է, որ Օբաման իրեն զանգահարի’