Բրիտանացիներն արձագանքել են Մասքի առաջարկած պլանին

412

Բրիտանական Daily Mail թերթի ընթերցողներն ակտիվորեն քննարկում են ամերիկացի գործարար Իլոն Մասքի առաջարկած պլանը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Նախորդ օրը երեկոյան Մասքը Twitter-ում շարադրել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման իր տեսլականը։ Նրա պլանում չորս կետ է․ Ղրիմը մնում է Ռուսաստանի կազմում; Դոնբասում, Խերսոնի և Զապորոժյան մարզերում նոր հանրաքվեներ են անցկացվում ՄԱԿ-ի վերահսկողությամբ; Ղրիմի թերակղզուն ջրամատակարարման երաշխիքներ են տրվում; ամրագրվում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։

Այս պլանը բուռն արձագանք է ստացել ամբողջ աշխարհում համացանցի օգտատերերի շրջանում։

«Իլոնը միանգամայն ճիշտ է։ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է հնարավորինս արագ խաղաղ պայմանագիր կնքեն»,- գրել է օգտատերերից մեկը։

«Իլոնը ճիշտ է։ Մեզ միջուկային պատերազմ պետք չէ։ Ուկրաինան պետք է հեռու մնա ՆԱՏՕ-ից և չեզոք լինի»,- գրել է մեկ ուրիշը։

«ԱՄՆ-ին թույլ չենք տա մեզ և ամբողջ աշխարհը ներքաշել միջուկային Արմագեդոնի մեջ»,- նշել է երրորդը։

«Արևմտյան քաղաքական գործիչներից ոչ մեկը դիվանագիտական լուծում չի ցանկանում։ Նրանք դրա վրա չափազանց մեծ փողեր են աշխատում, ի՜նչ խոսեն կարգավորման մասին»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ սենատոր․ Ուկրաինան կռվում է հանուն ԱՄՆ-ի անկախության
Հաջորդ հոդվածըՃապոնիայի վարչապետի որդին դարձել է նրա քարտուղարը