AusOpen. Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

176

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 84-րդ ռակետ, ավստրալացի Ջեյսոն Կաբլերի հետ։ Աշխարհի 20-րդ ռակետն առավելության հասավ 6:4, 5:7, 6:4, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 53 րոպե։

Երրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն, որը 6:4, 6:4, 6:1 հաշվով պարտության է մատնել չինացի Ցզյունչեն Շանին (194-րդ ռակետ)։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըAusOpen. Նադալի սենսացիոն պարտությունը
Հաջորդ հոդվածըՍպիտակ տունը վիրավորական է համարում Լավրովի հայտարարությունը