AusOpen. Մեդիսոն Քիսը սենսացիոն հաղթանակ տարավ եւ առաջինը դուրս եկավ կիսաեզրափակիչ

360

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարում կիսաեզրափակիչի ուղեգիրն առաջինը նվաճեց ամերիկացի Մեդիսոն Քիսը։

Համաշխարհային դասակարգման աղյուսակում 51-րդ տեղը զբաղեցնող 26-ամյա մարզուհին մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, Չեխիայի ներկայացուցիչ Բարբորա Կրեյչիկովայի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6։3, 6։2։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 25 րոպե։

Մեդիսոն Քիսի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթիի եւ 21-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի դիմակայության հաղթողի հետ։

Նախորդ հոդվածըԱվստրիայի ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ Եվրոպայում կայունությունն անհնար է առանց Ռուսաստանի
Հաջորդ հոդվածըԲրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծի մասին