‘E խումբ.Ազգային հավաքականների վերլուծություն ‘

1010

Աշխարհի առաջնության խմբային փուլին մասնակից հավաքականների դասավորվածությունը: Այս խմբում ակնհայտ ֆավորիտը Ֆրանսիայի ազգային հավաքականն է:

Շվեյցարիա, Ֆրանսիա, Հոնդուրաս, Էկվադոր

1/8 եզրափակչին կարող են նախապատրաստվել

Ֆրանսիա. Լեգենդար  չեմպիոնական սյուներ Լորան Բլան ու Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականը ոտքի կանգնեցրին: Հետզիդանյան նոր ժամանակաշրջանում ազգային ընտրանիում ընդգրկվեցին բնավորություն ունեցող, սակայն անկայուն աստղային  ֆուտբոլիստներ: Այնուհանդերձ, Ռիբերիի, Պոգբայի և Բենզեմայի հնարավորությունները կարող են հաղթահարել հակառակորդի ցանկացած  հաղթաթուղթ:  Դեռ  վերջերս Դիդյե Դեշամը ( դե, մոտավորապես  15 տարի առաջ) հենց ինքն էր Ֆրանսիայի ընտրանու ավագը, այն թիմի, որ իրար հետևից հաղթեց Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Հասունացավ նաև դաշտում նրան փոխարինելու ժամանակը,  և երեքգույնանիների հավաքականի մարզչական կամուրջի վրա նույնքան  խարիզմատիկ և կամային մարդու անհրաժեշտություն առաջացավ: Իսկ Դեշամը  տասը-տասնհինգ տարիների ընթացքում իրեն երաշխավորել էր որպես ամուր և հաջողությունների հասնելու կարողությամբ оժտված մասնագտետ: Նա իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում տարբեր ակումբեր է ղեկավարել և հասել հաջողությունների: Իսկ  հիմա հայրենիքը նրանից մեծ սխրանքներ է սպասում:.

Ժամանակից շուտ կլքեն Բրազիլիան

Հոնդուրաս. Այս հավաքականը իր պատմության ընթացքում աշխարհի առաջնություններում ընդամենը խաղացել են 6 խաղ և դեռ ոչ մի անգամ չի հաղթել: Այսоր հնարավորությունները մի փոքր առավել են: Այո, նրանց դաշտի կենտրոնում Ուիլսոն Պալասիոսն է, կա նաև  հիանալի եզրային Իսագիրեն՝ «Սելթիկ»-ից, երկու առաջատարներ Բենգստոնը ու Կոստլին: Վերջինս 16 գնդակ է խփել ընտրական փուլում: Մարզիչը Լուիս  Սուարեսն է, որը  2006 թ. Աշխարհի առաջնությանը Էկվադորի հավաքականին դուրս բերեց փլեյ-оֆֆ փուլ: Այս թիմն ավելի ուժեղ է իր համախմբվածությամբ ու միասնականությամբ: Այնպես որ՝ թող Աստված նրանց ուղարկի առաջին հաղթանակը Մունդիալում:

5 գլխավոր ինտրիգը

Ինչո՞վ կզարմացնեն  շվեյցարացիները

Այս պահին Շվեյցարիան գտնվում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի  8 տեղում՝ Իտալիայի և Արգենտինայի մեջտեղում: Ընտրական փուլում շվեյցարացիների խմբում ամենաահեղ հակառակորդը Իսլանդիայի հավաքականն էր: Եվ ահա արդյունքը՝ Հիտցվելդի թիմը անպարտելի էր:  Անցած Մունդիալում ևս  Շվեյցարիան Հոնդուրասի հետ հանդիպեց նույն խմբում: Եվ ահա, դա դարձավ ճակատագրական խոչընդոտ: Մրցաշարի սկզբում՝ հեքիաթային և անհավանական հաղթանակ Իսպանիայի հանդեպ, այնուհետև պարտություն՝ Չիլիի հավաքականից: Վերջին խաղում կարող էր պատահել ամեն ինչ՝ խաղերի արդյունքներից կախված: Նույնիսկ բանը հասավ նրան, որ եթե Շվեյցարիան հաղթեր Հոնդուրասին, ապա  փլեյ-оֆֆ փուլ կարող էին դուրս չգալ ապագա չեմպիոնները՝ իսպանացիները: Սակայն խաղն ավարտվեց  0:0 հաշվով, «Նատի»-ին և «Լոս Կատրաչոս»-ը մնացին դատարկաձեռն, իսկ կոնկիստադորները ուրախացրին ողջ աշխարհը:

Կկարողանա՞ արդյոք Ֆրանսիան առանց  Սամիր Նասրիի

 «Մանչեստր սիթի»-ի ոսկե գոլի հեղինակը դուրս մնաց Ֆրանսիայի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակից: Դեշամը հստակ ցույց տվեց, որ  Սամիրը իր  մոտ չի կարող լինել հիմնական կազմում և կարող է տեղ գտնել պահեստային նստարանին: Դիդյեն վերաձևափոխել էր հավաքականի տակտիկական կառուցվածքը 4-3-3-ի, որտեղ կենտրոնը հանձնել է  «ՊՍԺ»-ի վարպետներին՝ Մատյուդիին, Կաբայուին և  ամենագնաց Պոգբային:  Իսկ հարձակման գծում եզրայիններ Ռիբերիի և Վալբուենայի оգնությամբ կգործեն Բենզեման և Ժիրուն:  

Բենզեմա՞ն, թե՞ Ժիրուն

Լա լիգայի 5-րդ ռմբարկուն (17 գնդակ) և չեմպիոնների լիգայի հաղթողը՝ ընդդեմ Պրեմիեր լիգայի դիպուկահարի (16 գնդակ): Մադրիդյան գոլահա՞րը, թե՞ լոնդոնյանը: Բերնզեմա՞ն, թե՞ Ժիրուն: Նրանցից որոնց կընտրի  իր  թիմի դժվարի պահին, կամ էլ  դաշտ կմտցնի միանգամից երկուսին էլ:

Ի՞նչ ցույց կտան ասես երկնքից իջած էկվադորցիները

Որակավորման փուլի իր բոլոր հաղթանակներին Էկվադորը հասել է տանը՝  Կիտոյում, որը գտնվում է ծովի մակերևույթից 2,5 կմ բարձրության վրա: Այնտեղ սուր оդ է, գնդակն ավելի արագ  է թռչում: Պատահական չէ, որ այստեղ Կոնմեբոլը միավորներ կորցրեց:   Բրազիլիայում նրանք իրենց հույսը  կդնեն հավաքականի ավագի՝  Անտոնիո Վալենսիայի վրա, որը անկայուն խաղ է ցուցադրում:

3 աստղ

Ֆրենկ Ռիբերի. .Այս խաղաշրջանում նա լավ խաղաց, միայն թե Չեմպիոնների լիգայում չհաղթեց: Եվ ահա, որպեսզի իր անգնահատելի ավանդը  ֆուտբոլում բարձր գնահատվի, Ֆրենկը պետք է իրեն լավագույն կողմերով դրսևորի Աշխարհի առաջնությունում: Ընտրական փուլում նրա խփած գոլերը իսկապես շատ оգնեցին  բելառուսների, վրացիների և ֆինների հետ ունեցած պրոբլեմատիկ խաղերում:

Պոլ Պոգբա. Առանձնահատուկ ֆենոմեն է, որը  մի երկու տարվա ընթացքում դարձավ  «Յուվենտուսի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝  իր տրանսֆերային արժեքը հասնցնելով աստղաբաշխական թվերի: Նա ոչ միայն պետք է դառանա այս ընտրանու հիմնական մասերից մեկը, այլ խաղը պետք է հարստացնի հագեցած գույներով: Պրոֆեսիոնալն ու ցուցամոլը, ով իր մի հնարքում կարող  է համատեղել Մատերացիին ու Զիդանին, կարող է դասվել Մունդիալի գլխավոր աստղերի շարքում:

Ջերդան Շակիր.  22- ամյա երիտասարդը «Բավարիա»-ից Հայնկեսի մոտ ուներ բավական լավ խաղային փորձ, իսկ ահա Գվարդիոլայի մոտ նրա խաղային ժամանակը երկու անգամ պակասեց: Չնայած այդ հանգամանքին՝ նա  նույնիսկ մեկ գոլ ավելի է խփել:  Օպմար Հիտցֆելդը վստահ է, որ հունգարացու վերջին վնասվածքներն արդեն հետևում են, և նա կարող է դառնալ աշխարհի ցանկացած հավաքականի առաջատարը՝ տանելով նրան դեպի հաղթանակներ:

3  խաղացող, որոնց դուք կհասցնեք ճանաչել

Յոսիպ Դրմիչ- «Նյուրենբերգ»-ի 21-ամյա առաջատարը Բունդեսլիգայի առաջնությունում բոլորից շատ էր պայքարում իր թիմի փրկության համար և խփել է 17 գնդակ (դրանից ավելի խփել են միան Մանջուկիչն ու Լևանդովսկին): Ճիշտ է, նույնիսկ այդպիսի ջանքերի շնորհիվ էլ թիմը դուրս թռավ առաջնությունից, սակայն Դրմիչը ռմբարկուի իր հատկությունների շնորհիվ հիմա արդեն  լևերկուզյան  «Բայերի» խաղացող է և  հանդես կգա չեմպիոնների լիգայում:

Անտուամ Գրիզանի.  Ընկերական խաղերում այս ֆուտբոլիստը հավակնում է Ռիբերիի տեղին: Այս տարի նա դարձավ Լա լիգայի 6-րդ ռմբարկուն՝ անմիջապես Բենզեմայից հետո:  Միաժամանակ, նա դարձավ առաջին դիպուկահարը այն ֆուտբալիստների շարքում, որոնք չեն խաղում «Ռեալում», «Բարսելոնայում» կամ էլ  «Ատլետիկոյում»:

Ջեֆերսոն Մոնտերո. 24-ամյա այս ֆուտբոլիստը, որը խաղացել է եվրոպական ակումբներում, հիմա մեքսիկական «Մորելիո»-ի խաղացող է , Բրազիլիայի մարզադաշտերում հանդես գալը կօգնի նրան ուշադրությունն իր վրա հրավիրել:

Խաղեր, որոնք պետք է անպայման դիտել

Ֆրանսիա – Շվեյցարիա. Եթե  Հիտցֆելդն ինչ-որ յուրահատուկ բան մտածի, ապա այս խաղը կարող է վերածվել առաջատարի համար պայքարի: Երկրորդ տուրին թիմերը պետք է հաստատեն ֆավորիտի իրենց կարգավիճակը, հավաքեն  3 միավոր և պայքարեն միմյանց դեմ՝ ժամանակից շուտ փլեյ- оֆֆ փուլ դուրս գալու համար:

Խաղ, որը կարելի է չնայել

Ոչ մի դեպքում չդիտեք Շվեյցարիա-Հոնդուրաս խաղը:

Ո՞ւր կհասնեն հաղթողները

Այն, որ երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականը կհանդիպի Արգենտինայի հետ, երկաթյա ճշմարտություն է: Իսկ ահա առաջին տեղում գտնվողն իր համար ավելի հեշտ կյանք կապահովի 1/8 –ում, օրինակ՝ հանդիպումը Բոսնիա-Հերցեգովինայի հետ: 

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը ցրել է Վատիկանի ֆինանսների վարչության տնօրենների խորհուրդը’
Հաջորդ հոդվածը‘Ավստրիա. Նազարբաևի նախկին փեսան ձերբակալվել է Վիեննայում’