‘«Genealogy» խմբի 6 մասնակիցներից առաջինը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է’

1549

«Genealogy» խմբի 6 մասնակիցներից առաջինը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: 

Ինչպես տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Genealogy» խումբը համախմբելու է 1915 թ. աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: 

Նշենք, որ «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես կգա «Don’t deny» երգով:  Մրցույթը այս տարի կանցկացվի Վիեննայում, որին կմասնակցի 40 պետություն:

Խմբի երկրորդ մասնակցի անունը կհրապարակվի փետրվարի 20-ին:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» ժողովածուն’
Հաջորդ հոդվածը‘Ցեղասպանությունն անարգած Ռումինիայի դեսպանը շարունակում է պաշտոնավարել- CivilNet ‘