‘iPhone 5-ը Հայաստանում կարող է վաճառվել մինչև տարեվերջ’

1099

Հայաստանում նոր iPhone 5 սմարթֆոն ներմուծելու շուրջ ընթանում են բանակցություններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Orange» բջջային օպերատորի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը: 

«Մենք այս պահին բանակցում ենք Apple-ի հետ, որպեսզի Հայաստանում iPhone 5-ը կարողանանք ներկայացնել մինչև տարեվերջ»,- նշել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Apple ընկերությունը Սան-Ֆրանցիսկոյի շնորհանդեսի ընթացքում ներկայացրել է նոր iPhone 5 հեռախոսը:

Լուսանկարը՝ Apple-ի պաշտոնական կայքից

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Միջին աշխատավարձը բարձրացնելու համար ծախս չի պահանջվում ‘
Հաջորդ հոդվածը‘Իշխանությանը մոտ կանգնած ուզբեկների շվեյցարական հաշվեհամարներն արգելափակվել են’