‘«Kicker». Մխիթարյանը Բունդեսլիգայի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների ցանկում է’

1155

Գերմանական «Kicker» պարբերականը ներկայացրել է Բունդեսլիգայի առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստների ցանկը:

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, 2.38 միջին գնահատականով, առաջին տեղում է: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. հայ ֆուտբոլիստի ստացել է 2.50 գնահատականը: Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Թոմաս Մյուլլերը՝ 2.53:

Ուշագրավ է, որ Բունդեսլիգայի առաջին շրջանի լավագույն ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (18 գոլ) զբաղեցնում է ընդամենը 10-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Ռանյերի. «Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով և ակումբի երկրպագուներով»’
Հաջորդ հոդվածը‘Անրի. «Ես չեմ հասկանում՝ Լուի վան Գալի գլխավորությամբ Մարսյալն ի՞նչ է անում խաղադաշտում»’