Մայիսի 3-ի երեկոյան Զելենսկին ժամանել է Նիդեռլանդներ

228

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի երեկոյան ժամանել է Նիդեռլանդներ։ Հինգշաբթի նախատեսված են նրա հանդիպումները երկրի կառավարության ներկայացուցիչների հետ, հաղորդել է Politico թերթի եվրոպական վարկածը։

Ուկրաինայի նախագահը բանակցություններ կանցկացնի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի, ԱԳՆ ղեկավար Վոպկե Հուկստրայի և պաշտպանության նախարար Կայսա Օլլոնգրենի հետ, նշում է թերթը՝ հղում անելով թագավորության կառավարության աղբյուրներին։

Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր Դե Կրոոն հինգշաբթի նույնպես կժամանի Հաագա՝ Զելենսկու և Ռյուտտեի հետ եռակողմ բանակցությունների համար։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահի այցի ծրագրում նախատեսված է նաև այցելություն Միջազգային քրեական դատարան։

Չորեքշաբթի Զելենսկին պաշտոնական այցով եղել է Ֆինլանդիայում, որտեղ հանդիպել է հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյի, վարչապետ Սաննա Մարինի և ԱԳՆ ղեկավար Պեկկա Հաավիստոյի հետ։ Այդ ժամանակ էլ գերմանական լրատվամիջոցները հաղորդել են, որ մայիսի 13-ին Ուկրաինայի նախագահը կայցելի Բեռլին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել Նեյմարի տան մոտ
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Սեմ Էլարդայսը գլխավորեց «Լիդսը»