‘QS վարկածով՝ ուսանողական լավագույն քաղաքներն են Փարիզը, Լոնդոնը և Սինգապուրը’

739

Փարիզը, Լոնդոնը և Սինգապուրը ճանաչվել են աշխարհի լավագույն ուսանողական քաղաքները, վկայում են QS Best student cities 2013 վարկանիշի տվյալները:

Վարկանիշին մասնակցել են առնվազն 250 հազար բնակչություն ունեցող այն քաղաքները, որոնք ունեն աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ընդգրկված առնվազն երկու համալսարան: Այս երկու պայմաններին համապատասխանել է 98 քաղաք: QS-ն ընտրել է դրանցից 50-ը: Քաղաքները գնահատվում են հինգ կատեգորիայով. բուհերի հեղինակությունը, ուսանողների շրջանում դրանց հեղինակությունը, կենսամակարդակը, գործատուների շրջանում հեղինակությունը և կրթութայն մատչելիությունը:

Ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես առաջին տեղն զբաղեցրել է Ֆրանսիայի մայրաքաղաքը, երկրորդում մնացել է Լոնդոնը, իսկ Սինգապուրը տասներկուերորդ տեղից բարձրացել է երրորդ հորիզոնական: Չորրորդ և հինգերոդ հորիզոնականներում ավստրալական երկու քաղաքներ են՝ Սիդնեյը (2012-ին՝ 6-րդ տեղ) և Մելբուրնը (2012-ին՝ 4-րդ տեղ): Առաջատարների տասնյակում են նաև Հոնկոնգը, Բոստոնը և Մյունխենը: Մոսկվան մեկ աստիճանով զիջել է դիրքերը և զբաղեցրել 38-րդ տեղը: Վերջին՝ հիսուներորդ տեղում ճապոնական Կիոտո քաղաքն է, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սախարովի մրցանակը հանձնվել է պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային ‘
Հաջորդ հոդվածը‘Կիմ Իր Սենը որոշել էր ապրել 120 տարի’