Superbet Rapid & Blitz Poland․ Արոնյանը գրավեց 5-րդ տեղը, հաղթողի կոչումը նվաճեց Կարլսենը

227

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված շախմատի արագ (9 տուր) եւ կայծակնային խաղի (18 տուր) Superbet Rapid & Blitz Poland մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը, որը 36 հնարավորից վաստակեց 24 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։ Երկրորդ տեղը միանձնյա գրավեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան՝ 23 միավոր։

Երրորդ-չորրորդ տեղերը կիսեցին ամերիկացի Ուեսլի Սոն եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ 21,5 միավոր։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) միանձնյա զբաղեցրեց 5-րդ տեղը՝ 20,5 միավոր։

Superbet Rapid & Blitz Poland-ը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն էր։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԲրիտանիան չի վերադարձնի ՌԴ-ի սառեցված ակտիվները
Հաջորդ հոդվածըՊայթյուն է տեղի ունեցել Կրասնոդարում