Telegraph և Guardian․ Չինաստանում նորից «կուլտուրական հեղափոխությո՞ւն» է

605

Daily Telegraph-ի պեկինյան թղթակիցը անդրադառնում է Չինաստանում կենտրոնական իշխանությունների վերջերս ընդունած որոշումներին և դրանց նկատմամբ արձագանքներին՝ գործարարների հետապնդումներ, արգելքներ տեխնոլոգիական ընկերությունների գործունեությանը, անչափահասների խաղային ժամանակի վերահսկողություն և այլն։

Նշվում է, որ իշխանությունների դրամատիկ և կտրուկ քայլերը համեմատվում են «կուլտուրական հեղափոխության» հետ՝ մի շարք գաղափարախոսական և ռեպրեսիվ միջոցառումների, որոնք գործի էր դրել Մաո Ցզեդունը 1960-ական թթ․, և որոնք հարյուր հազարավոր (եթե ոչ՝ միլիոնավոր) կյանքեր են արժեցել։

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը անձի պաշտամունք է ձևավորում՝ ճիշտ նույն ոգով, ինչ ժամանակին կառուցել էր Մաոն, ասվում է հոդվածում։

Մեկ այլ բրիտանական թերթի՝ Guardian-ի խմբագրական հոդվածում նույնպես նշվում է, որ կոմունիստական կուսակցության վերահսկողության ընդլայնումը կյանքի բոլոր բնագավառների վրա գերազանցում է բոլոր կանխատեսումները և հիշեցնում է «կուլտուրական հեղափոխության» սկիզբը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըWSJ. Աֆղանացի օդաչուներին տարհանում են Ուզբեկստանից
Հաջորդ հոդվածըՀԴԲ-ն գաղտնազերծել է 9/11 ահաբեկչական գործողությունների հետաքննության մի քանի ֆայլեր