Աբրամովիչը վիճարկում է իր դեմ սահմանված պատժամիջոցները

462

Ռոման Աբրամովիչը ԵՄ է ուղարկել փաստաթղթեր, որոնց միջոցով ցանկանում է ապացուցել, որ իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները խտրական են, անհամաչափ և հիմնված են Պուտինի հետ իր մտերմության կեղծ մեղադրանքների վրա։

Վերջին 20 տարում Աբրամովիչը Մեծ Բրիտանիայում 1,75 մլրդ ֆունտ հարկ է վճարել, տեղեկացնում է բրիտանական Times թերթը՝ հղում անելով միլիարդատիրոջ փաստաբաններին։ Դա նշանակում է, որ Բրիտանիայում և ԵՄ-ում ռուսաստանցի գործարարը ավելի շատ հարկ է վճարել, քան Ռուսաստանում։

Միլիարդատիրոջ բելգիացի փաստաբանները տեղեկացնում են, որ նա 2 մլրդ ֆունտ ներդրում է կատարել Բրիտանիայի մասնավոր ֆոնդերում, որ նրա ընտանեկան գրասենյակը Լոնդոնում է, և որ նա «Չելսի» ֆուտբոլային ակումբում և այլ ընկերություններում աշխատանք է ապահովել ավելի քան հազար հոգու համար։

 Ուստի Աբրամովիչը պնդում է, որ ինքը չպետք է դիտարկվի որպես ռուսաստանյան պետության առաջատար հովանավոր կամ մարդ, որը պաշտպանում է Պուտինի քաղաքականությունն Ուկրաինայում։

Ռուսաստանյան ներխուժումից հետո, Times-ի տվյալներով, Աբրամովիչի ունեցվածքը նվազել է կրկնակի՝ 12 միլիարդ ֆունտից իջնելով 6 միլիարդի։

Բրյուսելը Աբրամովիչի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ նրան մեղադրելով «Վլադիմիր Պուտինի հետ երկարատև և մտերիմ կապերի» և «նախագահի մոտ արտոնյալ մուտք ունենալու» համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄերկել․ «Ուկրաինան պատրաստ չէր մտնելու ՆԱՏՕ»
Հաջորդ հոդվածըԽոակին Կապառոս․ Գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ