ամենօրյա արխիվները: Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022, 15:14

Շոտլանդացի երկրպագուները նվիրաբերություն են կատարել աուտիզմով հիվանդ երեխաների կենտրոնին

Շոտլանդիա – Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի «Tartan Army Sunshine Appeal» երկրպագուների շարժումը բարեգործական այց է կատարել Երևանում գտնվող «Արվեստարան» ստեղծարար...

ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել տասնյակ բրիտանացիների, այդ թվում՝ BBC-ի լրագրողների դեմ

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր պատժացուցակում ընդգրկել է 49 բրիտանացիների՝ «մի շարք խոշորագույն բրիտանական ԶԼՄ-ների» ղեկավարների ու թղթակիցների, ինչպես նաև պաշտպանական համալիրի հետ կապված մարդկանց։ Դա պատասխան...

ԱՀԿ․ Կապիկի ծաղիկն անհանգստացնում է բժիշկներին, բայց Covid-19-ը շատ ավելի վտանգավոր է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը Ժնևում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ կապիկի ծաղկի տարածման իրական վտանգ կա ոչ էնդեմիկ երկրներում, այսինքն՝ այն...

Հաագայի դատախազն այցելել է Խարկով

Անցյալ տարի Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազի պաշտոնում նշանակված բրիտանացի փաստաբան Քարիմ Խանը երեքշաբթի ժամանել է Խարկով, որպեսզի անձամբ գնահատի պատերազմի ընթացքում քաղաքին հասցված...

Լույս է տեսել Դավիթ Մաթևոսյանի գիրքը

«Անտարես» հրատարակչությամբ լույս է տեսել պետական, քաղաքական գործիչ, ազատամարտիկ, մտավորական, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Մաթևոսյանի հոդվածների, պատմվածքների, հացազրույցների և հուշերի ժողովածուն: Գրքի մասին պատկերացում...

Ուկրաինայի հարցերով կոնտակտային խումբը հավաքվում է Բրյուսելում

Այսօր Բրյուսելում հավաքվում է Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը, որին մասնակցում են 50 երկրների ներկայացուցիչներ։ Հանդիպումը կնախագահի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Օսթինը նշել է, որ...

ԵՄ-ն ակտիվացնում է էներգետիկ համագործակցությունն Իսրայելի հետ

Եվրամիությունը միջոցներ է որոնում իր էներգետիկ կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից նվազեցնելու համար և ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ, գրել է Financial Times թերթը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա...

Եվրոպայում արտակարգ շոգ եղանակ է հաստատվում

Տապն աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով իր ձեռքն է վերցնում Եվրոպայի սանձերը։ Եվ ավանդաբար՝ առաջինը այցելել է Միջերկրածովյան երկրներ։ Իսպանիայի 32 շրջաններում նախապատրաստվում են արտակարգ ջերմաստիճանի։...

Պորտուի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Պորտուի» կիսապաշտպան Վիտինյան կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ 22-ամյա Վիտինյան ԱՊԼ-ում խաղալու փորձ ունի։ Վերջինս հանդես է եկել...

Ինչու է հետաձգվել Աբասի այցը Ռուսաստան

Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը պարզաբանել է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի նոր այցին առայժմ խանգարում է «ավիահաղորդակցությունը»։ Մայիսին մի շարք ԶԼՄ-ներում լուրեր էին...